Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է

Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է
22.10.2025 | 12:08

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։

Սակայն որոշման հրապարակումից անմիջապես հետո նախկին Տեր Արամը՝ այժմ Ստեփան Ասատրյան անունը կրող նախկին հոգևորականը, հանդես է եկել բացահայտ մարտահրավերով՝ հայտարարելով, որ գտնվում է Հովհաննավանքում և չի պատրաստվում ենթարկվել Եկեղեցու բարձրագույն իշխանությանը։

Ավելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։

Սա այլևս անհնազանդություն չէ։

Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը։

Եթե ճիշտ են տեղեկությունները, որ այդ պատարագին հրավիրված է և, ըստ ամենայնի, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, ապա տեղի ունեցողը ստանում է անթաքույց քաղաքական բնույթ․ մենք ականատես ենք լինում հենց այն «հոգևոր հավաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ։

Այս ամենը վկայում է, որ իշխանության հակաեկեղեցական ռազմավարությունը անցել է բացահայտ ճակատային հարձակման փուլ։

Նպատակը պարզ է ու վտանգավոր․ օգտագործելով կարգազանց հոգևորականներին՝ պառակտել Հայոց Եկեղեցին, խաթարել նրա ինստիտուցիոնալ ամբողջականությունը և այն վերածել Փաշինյանի քաղաքականության ենթակա գործիքի։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ